Գտնել x-ի բացարձակ արժեքը, երբ x=5, x=-10 և x=-12: Ուրեմն, բացարձակ արժեքը. դրա գրելաձևը, կարելի է ասել, ավելի բարդ է, քան հենց իր նշանակությունը: Բացարձակ արժեքը x-ի հեռավորությունն է 0-ից (հեռավորությունը զրոյից): Այժմ այստեղ արագ կգծեմ մի թվային առանցք: Եկեք զրոն դնենք հենց այստեղ. և դիտարկենք հեռավորությունը զրոյից: Տեսնենք x -ի բացարձակ արժեքը, երբ x=5: Դա հենց կլինի 5-ի բացարձակ արժեքը Մենք ընդամենը x-ի փոխարեն տեղադրեցինք 5: 5-ի բացարձակ արժեքը զրոյից 5-ի հեռավորությունն է: Գնացինք՝ 1,2,3,4,5, 5-ը ուղիղ 5 քայլ դեպի աջ է գտնվում զրոյից: Այնպես որ 5-ի բացարձակ արժեքը հենց 5 է: Ինչպես տեսնում եք, սա շատ պարզ գաղափար է: Այժմ`ավելի հետաքրքիր դեպք. -10-ի բացարձակ արժեքը: Կամ՝ x-ի բացարձակ արժեքը, երբ x=-10: Եկեք x-ի փոխարեն տեղադրենք -10: Սա կլինի -10-ի հեռավորությունը զրոյից: Գնանք զրոյից ձախ՝ -1, -2, ... ... -9, -10: Ես պետք է ընդլայնեմ իմ թվային առանցքը: Սա, ուրեմն, -10-ն է: Իսկ ինչքա՞ն է այն հեռու զրոյից: Այն գտնվում է զրոյից տասը քայլ դեպի ձախ: Ուստի մենք կգրենք այստեղ տասը: Բացարձակ արժեքը միշտ դրական մեծություն է եթե դիտարկենք բացարձակ արժեքը որպես թիվ, այն պարզապես տրված թվի դրական տարբերակն է: Եվս մի օրինակ: Եկեք դիտարկենք ևս մի օրինակ: Հաշվենք x-ի բացարձակ արժեքը, երբ x=-12: Ուրեմն մենք ունենք -12 -ի բացարձակ արժեքը: Նայենք մեր թվային առանցքին: Բացարձակ արժեքը -12-ի դրական տարբերակն է այսինքն՝ այն լինելու է պարզապես 12: Ուրեմն -12-ը 12 քայլ հեռու է զրոյից: Կարող ենք այն նկարել այստեղ: Սա -11 է, իսկ -12-ը կլինի հենց այստեղ: Այն 1,2, 3, 4, 5, 6,7.8,9,10,11,12 -ով հեռու է զրոյից: