1 00:00:00,766 --> 00:00:02,766 Գտնել x-ի բացարձակ արժեքը, 2 00:00:02,766 --> 00:00:09,336 երբ x=5, x=-10 և x=-12: 3 00:00:09,336 --> 00:00:11,032 Ուրեմն, բացարձակ արժեքը. 4 00:00:11,032 --> 00:00:14,382 դրա գրելաձևը, կարելի է ասել, 5 00:00:14,382 --> 00:00:16,499 ավելի բարդ է, քան հենց իր նշանակությունը: 6 00:00:16,499 --> 00:00:21,516 Բացարձակ արժեքը x-ի հեռավորությունն է 0-ից 7 00:00:21,516 --> 00:00:25,632 (հեռավորությունը զրոյից): 8 00:00:25,632 --> 00:00:28,581 Այժմ այստեղ արագ կգծեմ մի թվային առանցք: 9 00:00:28,581 --> 00:00:31,988 Եկեք զրոն դնենք հենց այստեղ. 10 00:00:31,988 --> 00:00:34,982 և դիտարկենք հեռավորությունը զրոյից: 11 00:00:34,982 --> 00:00:39,785 Տեսնենք x -ի բացարձակ արժեքը, երբ x=5: 12 00:00:39,785 --> 00:00:43,164 Դա հենց կլինի 5-ի բացարձակ արժեքը 13 00:00:43,164 --> 00:00:45,351 Մենք ընդամենը x-ի փոխարեն տեղադրեցինք 5: 14 00:00:45,351 --> 00:00:48,816 5-ի բացարձակ արժեքը զրոյից 5-ի 15 00:00:48,816 --> 00:00:51,967 հեռավորությունն է: Գնացինք՝ 1,2,3,4,5, 16 00:00:51,967 --> 00:00:55,448 5-ը ուղիղ 5 քայլ դեպի աջ է գտնվում զրոյից: 17 00:00:55,448 --> 00:00:59,849 Այնպես որ 5-ի բացարձակ արժեքը հենց 5 է: 18 00:00:59,849 --> 00:01:01,581 Ինչպես տեսնում եք, 19 00:01:01,581 --> 00:01:02,765 սա շատ պարզ գաղափար է: 20 00:01:02,765 --> 00:01:04,140 Այժմ`ավելի հետաքրքիր դեպք. 21 00:01:04,140 --> 00:01:07,325 -10-ի բացարձակ արժեքը: 22 00:01:07,325 --> 00:01:10,484 Կամ՝ x-ի բացարձակ արժեքը, երբ x=-10: 23 00:01:10,484 --> 00:01:12,781 Եկեք x-ի փոխարեն տեղադրենք -10: 24 00:01:12,781 --> 00:01:16,420 Սա կլինի -10-ի հեռավորությունը զրոյից: 25 00:01:16,420 --> 00:01:24,039 Գնանք զրոյից ձախ՝ -1, -2, ... ... -9, -10: 26 00:01:24,039 --> 00:01:26,349 Ես պետք է ընդլայնեմ իմ թվային առանցքը: 27 00:01:26,349 --> 00:01:28,500 Սա, ուրեմն, -10-ն է: 28 00:01:28,500 --> 00:01:32,053 Իսկ ինչքա՞ն է այն հեռու զրոյից: 29 00:01:32,053 --> 00:01:34,700 Այն գտնվում է զրոյից տասը քայլ դեպի ձախ: 30 00:01:34,700 --> 00:01:36,949 Ուստի մենք կգրենք այստեղ տասը: 31 00:01:36,949 --> 00:01:40,672 Բացարձակ արժեքը միշտ դրական մեծություն է 32 00:01:40,672 --> 00:01:45,087 եթե դիտարկենք բացարձակ արժեքը որպես թիվ, 33 00:01:45,087 --> 00:01:48,533 այն պարզապես տրված թվի դրական տարբերակն է: 34 00:01:48,533 --> 00:01:49,949 Եվս մի օրինակ: 35 00:01:49,949 --> 00:01:51,448 Եկեք դիտարկենք ևս մի օրինակ: 36 00:01:51,448 --> 00:01:54,915 Հաշվենք x-ի բացարձակ արժեքը, երբ x=-12: 37 00:01:54,915 --> 00:01:58,233 Ուրեմն մենք ունենք -12 -ի բացարձակ արժեքը: 38 00:01:58,233 --> 00:01:59,577 Նայենք մեր թվային առանցքին: 39 00:01:59,577 --> 00:02:02,649 Բացարձակ արժեքը -12-ի դրական տարբերակն է 40 00:02:02,649 --> 00:02:05,149 այսինքն՝ այն լինելու է պարզապես 12: 41 00:02:05,149 --> 00:02:09,333 Ուրեմն -12-ը 12 քայլ հեռու է զրոյից: 42 00:02:09,333 --> 00:02:10,798 Կարող ենք այն նկարել այստեղ: 43 00:02:10,798 --> 00:02:12,742 Սա -11 է, իսկ -12-ը կլինի հենց այստեղ: 44 00:02:12,742 --> 00:02:20,722 Այն 1,2, 3, 4, 5, 6,7.8,9,10,11,12 -ով հեռու է զրոյից: