Ողջույն: Ինչպես գտնենք 15-ին գումարած -46 գումարած 29-ը: Եկեք այն բաժանենք մասերի: Առաջին մասում ունենք 15-ին գումարած -46: Եկեք գրենք նարնջագույնով: Ահա 15-ին գումարած -46: Եկեք գծենք թվային առանցքը, որպեսզի պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում: Ահա մեր թվային առանցքը: Նշենք զրոն և տասնհինգը: Նշենք, որ սա տասնհինգն է: Այն գտնվում է զրոյից աջ, քանի որ թվային առանցքի վրա ավելի մեծ թվերը գտնվում են ավելի ձախ: Այս կետի հեռավորությունը զրոյից, որը նույն մոդուլն է, հավասար է 15: Հիմա ավելացնում ենք -46-ը: Սա նշանակում է, որ պետք է ձախ տեղափոխվենք: Բացասական կամ մինուս նշանը թվային առանցքի` զրոյից ձախ ընկած հատվածն է: Սա նշանակում է, որ մենք սկսելու ենք 15-ից և շարժվենք 46 միավորով դեպի ձախ: Այս գծի երկարությունը քառասունվեց է: Մոտավորապես այս կետում կստացվի մեր արդյունքը: Արի նորից նայենք. Այս կետը 0-ն է, այնուհետև շարժվում ենք 15 միավորով դեպի աջ: Այնուհետև շարժվում ենք 46 միավորով դեպի ձախ: Միանշանակ վերջում կգտնվենք զրոյից ձախ: Ինչպես տեսնում ես, այս գծերի երկարությունները համապատասխանաբար 15 և 46 են: Հենց այս երկու գծերի գումարն էլ կլինի այս գիծը: Ահա այստեղ: Սրա միջոցով կարող ես պատկերացնել, թե ինչպես կարելի է գտնել նրանց գումարի երկարությունը կամ այլ կերպ ասած հենց նրանց գումարը: Քանի ար այս երկու հատվածների երկարությունները գիտենք, կարող ենք գտնել նաև երրորդ հատվածի երկարությունը: Կապույտ հատվածի երկարությունը կլինի քառասունվեցի և տասնհինգի տարբերությունը: 46-ից կհանենք 15 և կստանանք որ մեր պատասխանի բացարձակ արժեքը 31 է: Բայց քանի որ տվյալ կետը գտնվում է զրոյից ձախ, ապա պատասխանն է -31: Հիմա անցնենք երկրորդ մասին: Գումարենք քսանինը: Ինչ ենք անում? Մենք սկսում ենք -31 կետից և շարժվում նեք 29 միավորով դեպի աջ: Դիցուք դա այս կետն է: Իսկ այս սլաքի երկարությունն էլ քսանինն է: Ահա, քսանինը դրական նշանով է: Իսկ ինչպես որոշել, թե ինչ կստացվի? Մի անգամ էլ հիշեցնեմ` ինչ արեցի: Խնդիրը բաժանեցի երկու մասի: Գտա առաջին մասի պատասխանը և դրան հիմա փորձում ենք գումարել երկրորդ մասը` գումարենք 29: Ինչպես լուծենք երկրորդ մասը? Եկեք այս մասը նույնպես պատկերենք թվային առանցքի վրա: Մենք սկսում ենք -31-ից և ավելացնում նրան 29 երկարություն ունեցող հատված: Քանի որ -31-ին ավելացնում ենք բացարձակ արժեքով երեսունմեկից փոքր թիվ` քսանինը, ապա վերջնական կետը կգտնվի զրոյից ձախ: Սա նշանակում է, որ մեր վերջնական պատասխանը նույնպես բացասական թիվ է: Դիցուք` վերջնական արդյունքը մի կետ է, որի հեռավորությունը զրոյից ցույց կտանք այս գծով: Եկեք հիմա մտածենք միայն երկարությունների մասին և ոչ նշանի: Կարող ես մտածել, որ 31-29-ը կտա սպիտակ հատվածի երկարությունը: Իհարկե պատասխանը լինելու է բացասական, քանի որ բացասական թիվն իր բացարձակ արժեքով ավելի մեծ է դրական թվից: 31-29-ը կստանաս երկու: Սա հասարակ հանման գործողությունն էր: Սակայն քանի որ -31-ից ենք հանել 29, ապա կստանանք բացասական թիվ: Եկեք մտածենք այլ կերպ. սկսենք շարժվել զրոյից ձախ: 2+29 կստանանք երեսունմեկ: Սակայն մեզ մոտ երեսունմեկը բացասական նշանով էր, հետևաբար սկզբում -2 և -29 էր: Սա որպեսզի պարզապես ամրապնդեք ձեր իմացածը: Վերջնական պատասխանն է -2: