Դոկտոր Մարտին Լութեր Քինգ կրտսերը, 1968 թվականի քաղաքական իրավունքներին նվիրված ելույթի ժամանակ, ասաց. <<Վերջում, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը>>: Դասատու լինելով, ես յուրացրել եմ այս խոսքը: Ամեն օր մեր շուրջը մենք տեսնում ենք, ինչպես են լռության հետևանքները դրսևորվում խտրականության, բռնության, ցեղասպանության և պատերազմի ձևով: Դասարանում ես կոչ եմ անում իմ աշակերտներին իրենց կյանքի լռությունը ուսումնասիրել պոեզիայի միջոցով: Մենք միասին աշխատում ենք լռեցնել այդ տարածությունները, ճանաչել նրանց, անվանել, հասկանալ, որ նրանք չպետք է ամոթանքի աղբյուր լինեն: Փորձելով իմ դասարանում ստեղծել մի մշակույթ, որտեղ ուսանողները կկարողանան կիսվեն իրենց լռություններով, ես ստեղծեցի չորս հիմնական սկզբունք, որոնք փակցված են դասարանիս առջևում դրված տախտակի վրա, և ամեն ուսանող այն ստորագրում է տարվա սկզբին` կարդա՛ քննադատորեն, գրի՛ր գիտակցաբար, խոսի՛ր պարզ, պատմի՛ր քո ճշմարտությունը: Եվ ես հաճախ եմ մտածում այդ վերջին կետի մասին. պատմիր քո ճշմարտությունը: Եվ ես հասկացել եմ, որ եթե ես ուսանողներիցս պահանջում եմ անկեղծորեն արտահայտվել, ապա ես պետք է ինքս պատմեմ իմ ճշմարտությունը, և անկեղծ լինեմ այն ժամանակների մասին, երբ չեմ կարողացել կատարել դա: Այդպես ես պատմեցի նրանց, որ փոքր ժամանակ` Նոր Օռլեանի կաթոլիկ մի ընտանիքի որդի լինելով, մեծ պասի ժամանակ ես միշտ սովորել եմ, որ ամենանշանակալից բանը, որ մարդ կարող է անել, որևէ բանից հրաժարվելն է, այն, ինչով սովորաբար տարվում ես, զոհաբերելն է, որպիսի Աստծուն ապացուցես, որ հասկանում ես նրա սրբությունը: Ես հրաժարվեցի լիմոնադից, ՄաքԴոնալդսից, կարտոֆիլի ֆրիից, ֆրանսիական համբույրներից և շատ այլ բաներից: Եվ մի տարի ես հրաժարվեցի խոսելուց: Ես կարծում էի, ամենաթանկ բանը, որ ես կարող եմ զոհաբերել, իմ սեփական ձայնն է, բայց ես կարծես թե չէի հասկանում, որ ես դրանից արդեն վաղուց հրաժարվել եմ: Ես ամբողջ կյանքս անց էի կացրել մարդկանց ասելով այն, ինչ նրանք ուզում էին լսել, ոչ թե այն, ինչ նրանց անհրաժեշտ էր: Ես ինքս ինձ ասում էի, որ մտադրված չեմ որևէ մեկի խիղճը լինեմ, քանի որ ես դեռ պետք է իմը հասկանամ: Այսպիսով, հաճախ, ես ուղղակի ոչինչ չէի ասում՝ իմ լռությամբ հանդարտեցնելով անիրազեկությունը, չհասկանալով, որ ապացույցը բառերի կարիքը չունի իր գոյությունը հաստատելու համար: Երբ մի արվամոլ քրիստոնյա ծեծվել էր, ես ձեռքերս գրպաններս դրեցի և գլուխս կախ հեռացա, կարծես թե նույնիսկ չէի նկատել: Ես շաբաթներով չէի կարողանում օգտագործեմ պահարանս, քանզի վրայի կողպեքը հիշեցնում էր ինձ իմ կողպված շուրթերը, երբ փողոցի անկյունում մի անտուն մարդ պարզապես նայեց ինձ` հայացքով փնտրելով հաստատում, որ նա արժանի էր, որ իրեն տեսնեն: Ես ավելի մտահոգված էի իմ Apple-ի էկրանին նայելով, քան նրան մի խնձոր տալով: Երբ մի կին բարեգործական տոնակատարության ժամանակ ասաց. <<Ես այնքան հպարտ եմ ձեզանով. Դա երևի դժվար է՝ դաս տալ այդ խեղճ, տգետ երեխաներին>>, ես ինձ զսպեցի, քանի որ մեզ պետք էր նրա փողը ավելի շատ, քան ուսանողներիս պետք էր իրենց արժանապատվությունը: Մենք այնքան շատ ժամանակ ենք անցկացնում մարդկանց խոսքերը լսելով, որ հազվադեպ ենք ուշադրություն դարձնում այն բաներին, ինչի մասին նրանք չեն խոսում: Լռությունը վախի մնացորդն է: Դա այն է, երբ զգում ես, ինչպես են քո թերությունները կախաղան բարձրացնում լեզուդ: Դա օդն է, որ նահանջում է քո կրծքավանդակից, քանի որ ապահով չի քո թոքերում: Լռությունը Ռուանդայի ցեղասպանությունն է: Լռությունը Կատրինա փոթորկն է: Դա այն է, ինչ լսում ես, երբ բավականաչափ պարկ չկա դիակները փոխադրելու համար: Դա կապված խեղդօղակի ձայնն է: Դա այրվածք է: Դա կապանք է: Դա առավելություն է: Դա ցավ է: Ուշ է ընտրել ձեր կռիվները, երբ կռիվները արդեն ձեզ են ընտրել: Ես թույլ չեմ տա, որ լռությունը փաթաթվի իմ անվճռականության շուրջ: Ես քրիստոնյաին կասեմ, որ նա առյուծ է. քաջության և պայծառության սրբոց: Ես կհարցնեմ այն անտուն մարդուն, թե ինչ է նրա անունը և ինչպես է անցել նրա օրը, քանի որ երբեմն մարդկանց պարզապես մարդկային վերաբերմունք է պետք: Ես կասեմ այն կնոջը, որ իմ ուսանողները խոսում են տրանսցենդենտալիզմից այնպես, կարծես նրանք Թորոն են, և այն փաստը, որ դու Գազտնալսում ֆիլմից մի դրվագ ես դիտել, դեռ չի նշանակում, որ դու որևէ բան գիտես երեխաներիս մասին: Այսպիսով, այս տարի` ոիևէ բանից հրաժարվելու տեղը, ես ամեն օր կապրեմ այնպես, կարծես թէ լեզվիս տակ մի բարձրախոս է դրված, արգելակումիս ներքևն ել մի բեմ է: Որովհետև ու՞մ է պետք հորինված մի ճառաբեմ երբ այն, ինչ քեզ միշտ պետք էր, քո ձայնն է: Շնորհակալություն: (Ծափահարություններ)