Չգիտեմ, թե որն է քո երազանքը Ինձ համար մեկ է, թե ինչքան ես հիասթափվել այդ երազանքի ուղղությամբ աշխատելիս, բայց երազանքը, որը դու պահում ես քո սրտում Այն հնարավոր է! Ձեզանից ոմանք արդեն գիտեն, որ դա բարդ է: Դա հեշտ չէ: Դժվար է փոխել քո կյանքը: Քո երազանքի ուղղությամբ աշխատելիս, դու կկրես հիասթափություններ, բազմաթիվ ձախողումներ, շատ ցավեր: Կլինեն պահեր, երբ դու կասկածի կենթարկես ինքդ քեզ: Դու կասես: << Աստված իմ, ինչու հենց ես:>> <<Ես պարզապես փորձում եմ հոգ տանել իմ երեխաների, իմ մոր մասին: Չեմ փորձում գողություն անել:>> <<Ինչու է սա հենց ինձ հետ պատահում>> Ձեզանից նրանք, ովքեր եղել են նեղության մեջ Մի հրաժարվեք ձեր երազանքներից: Դժվար ժամանակներ կգան, բայց դրանք գալիս անցնելու համար, ոչ թե մնալու: Փառահեղությունը դա այն հիասքանչ, անհայտ, անիրական, աստվածային հատկությունը չէ, որը հասու է միայն ընտրյալներին: Դա մի բան է, որը կա բոլորիս մեջ: Շատ կարևոր է հավատալ, որ դու ես այդ միակը: Մարդկանց մեծամասնությունը ընտանիք է պահում, ապրուստի փող վաստակում, հետո մեռնում է: Նրանք դադարում են աճել, աշխատել իրենց վրա, իրենք իրենց բրդել առաջ: Շատ մարդիկ էլ սիրում են բողոքել, բայց ոչինչ չեն ուզում անել իրենց վիճակը փոխելու համար: ԵՎ մարդկանց մեծամասնությունը չի աշխատում իրենց երազանքների համար, ինչու? Առաջին պատճառը վախն է. ձախողվելու վախը. <<Բա որ չստացվի?>> և հաջողության վախը.<<Բա որ ստացվի ու ի վիճակի չլինեմ կրել այդ պատասխանատվությունը Նրանք խիզախ մարդիկ չեն: Դու այնքան ժամանակ ես անցկացնում ուրիշների հետ, փորձելով