Return to Video

Էմի Քադդի՝ Ձեր մարմինն է ձևավորում Ձեզ

  • 0:01 - 0:04
    Սկզբում ցանկանում եմ ձեզ ներկայացնել
  • 0:04 - 0:06
    մարմնի բնական հնարավորություններից մեկը:
  • 0:06 - 0:09
    Դրա համար ձեզանից ընդամենը կպահանջվի
  • 0:09 - 0:13
    երկու րոպեով փոխել ձեր մարմնի դիրքը:
  • 0:13 - 0:16
    Բայց մինչ այդ կխնդրեի մտածել ձեր մարմնի, ինչպես նաև այն մասին,
  • 0:16 - 0:20
    թե ինչ եք անում ձեր մարմնի հետ:
  • 0:20 - 0:22
    Ձեզանից քանի՞սն են կուչ գալիս:
  • 0:22 - 0:25
    Գուցե դուք կորացնում եք մեջքը, խաչում եք ոտքերը
  • 0:25 - 0:26
    կամ ձեռքերով բռնում ոտքերը:
  • 0:26 - 0:30
    Երբեմն խաչում ենք ձեռքերը:
  • 0:30 - 0:33
    Երբեմն էլ` տարածում: (Ծիծաղ):
  • 0:33 - 0:36
    Ես տեսնում եմ ձեզ: (Ծիծաղ):
  • 0:36 - 0:38
    Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք անում հենց այս պահին:
  • 0:38 - 0:40
    Մենք դրան կանդրադառնանք մի քանի րոպեից,
  • 0:40 - 0:44
    և հուսով եմ, որ եթե ուշադրություն դարձնեք ձեր դիրքին,
  • 0:44 - 0:47
    դա կօգնի զգալիորեն փոխել ձեր կյանքը:
  • 0:47 - 0:52
    Մեզ բոլորիս գրավում է մարմնի լեզուն,
  • 0:52 - 0:54
    և, հատկապես`
  • 0:54 - 0:56
    այլ մարդկանց մարմնի լեզուն:
  • 0:56 - 1:00
    Մեզ հետաքրքրում է, ասենք... (Ծիծաղ)
  • 1:00 - 1:05
    շփման ընթացքում տեղի ունեցող զավեշտները, անհեթեթ ժպիտները,
  • 1:05 - 1:09
    արհամարհական հայացքները, կամ անտեղի աչքով անելը,
  • 1:09 - 1:12
    մինչև անգամ` հասարակ ձեռքսեղմումը:
  • 1:12 - 1:15
    Մեկնաբան. Ահա նրանք մոտենում են վարչապետի նստավայրին,
  • 1:15 - 1:17
    և ոստիկանն արժանանում է ԱՄՆ նախագահի ձեռքը սեղմելու պատվին:
  • 1:17 - 1:20
    Մի՞թե նաև վարչապետի ձեռքը…
  • 1:20 - 1:25
    Ոչ: (Ծիծաղ) (Ծափահարություններ)
  • 1:25 - 1:27
    (Ծիծաղ) (Ծափահարություններ)
  • 1:27 - 1:31
    Էմի Քադդի. Այսպիսով` ձեռքսեղմումը կամ դրա բացակայությունը
  • 1:31 - 1:34
    կարող է շաբաթներ շարունակ քննարկման առարկա դառնալ
  • 1:34 - 1:36
    նույնիսկ Բի-Բի-Սիում և Նյու Յորք Թայմսում:
  • 1:36 - 1:40
    Ակներև է, որ երբ մտածում ենք ոչ խոսքային ժեստերի
  • 1:40 - 1:43
    կամ շարժուձևի մասին, ﴾մենք` սոցիոլոգներս, դա անվանում ենք ոչ վերբալ﴿,
  • 1:43 - 1:46
    մենք մտածում ենք հենց լեզվի, այսինքն` հաղորդակցության մասին:
  • 1:46 - 1:48
    Իսկ երբ մտածում ենք հաղորդակցության մասին` մտածում ենք նաև շփման մասին:
  • 1:48 - 1:51
    Ի՞նչ են ինձ ասում ձեր ժեստերը:
  • 1:51 - 1:54
    Իսկ ի՞մ ժեստերն ինչ են ասում ձեզ:
  • 1:54 - 1:58
    Բավականաչափ հիմքեր կան հավատալու, որ սա է խնդրին ցուցաբերվող ճիշտ մոտեցումը:
  • 1:58 - 2:00
    Այսպիսով` սոցիոլոգները վաղուց ի վեր ուսումնասիրում են մեր
  • 2:00 - 2:04
    և այլ մարդկանց ժեստերի ազդեցությունը
  • 2:04 - 2:06
    մեր կայացրած կարծիքների վրա:
  • 2:06 - 2:10
    Մենք հաճախ կարող ենք ժեստերից ելնելով հապճեպ և սխալ կարծիքներ կազմել,
  • 2:10 - 2:14
    և դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ կյանքի կարևոր իրավիճակներում,
  • 2:14 - 2:17
    ասենք` մարդուն աշխատանքի ընդունելիս կամ առաջ քաշելիս, կամ ժամադրություն նշանակելիս:
  • 2:17 - 2:22
    Օրինակ, Թաֆթսի համալսարանի հետազոտող Նալինի Ամբադին պարզել է,
  • 2:22 - 2:27
    որ երբ մարդիկ նայում են 30 վայրկյան տևողությամբ անձայն հոլովակ բժշկի և
  • 2:27 - 2:30
    հիվանդի իրական շփման մասին,
  • 2:30 - 2:32
    բժշկի սիրալիրության մասին նրանց դատողությունից է կախված`
  • 2:32 - 2:35
    դատի կտայի՞ն այդ բժշկին, թե` ոչ:
  • 2:35 - 2:37
    Այդ դատողությունը պայմանավորված է ոչ թե նրա մասնագիտական որակներով,
  • 2:37 - 2:39
    այլ նրանով, թե որքանով է այդ մարդը մեզ դուր գալիս,
  • 2:39 - 2:42
    և թե ինչպիսինն էր նրանց շփումը:
  • 2:42 - 2:45
    Մեկ այլ` ավելի ցայտուն օրինակ, Ալեքս Տոդորովը` Փրինսթոնից, ապացուցել է,
  • 2:45 - 2:49
    որ սենատորի և նահանգապետի աթոռի համար ընտրապայքարում
  • 2:49 - 2:53
    թեկնածուների հաղթանակը 70%-ով պայմանավորված է
  • 2:53 - 2:57
    նրանց դեմքին առաջին անգամ նայելիս մեր ստացած տպավորություններով,
  • 2:57 - 2:59
    նույնսիկ թվային ոլորտից օրինակ կարող ենք բերել`
  • 2:59 - 3:03
    համացանցային բանակցությունների ժամանակ սմայլիկների ճիշտ օգտագործումը
  • 3:03 - 3:06
    կարող է հանգեցնել բանակցություններից ձեր ակնկալիքների ավելի մեծ չափով արդարացմանը:
  • 3:06 - 3:09
    Այդ իսկ պատճառով դրանք պետք է խելամտորեն օգտագործել, այնպես չէ՞:
  • 3:09 - 3:12
    Այսպիսով, ոչ վերբալ հաղորդակցությունն օգնում է մեզ գնահատել այլ մարդկանց,
  • 3:12 - 3:15
    հասկանալ նրանց կարծիքը մեր մասին և կանխատեսել մեր շփման արդյունքները:
  • 3:15 - 3:17
    Բայց հաճախ մոռանում ենք,
  • 3:17 - 3:21
    որ ոչ վերբալ հաղորդակցությունը ազդում հենց մեզ`
  • 3:21 - 3:24
    մեր մտքերի, զգացմունքների
  • 3:24 - 3:26
    և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա:
  • 3:26 - 3:29
    Եվ այսպես, ոչ վերբալ հաղորդակցության ո՞ր տեսակը նկատի ունեմ:
  • 3:29 - 3:32
    Ես սոցիալական հոգեբան եմ: Ես ուսումնասիրում եմ նախապաշարմունքները:
  • 3:32 - 3:35
    Եվ դասավանդում եմ բարձրակարգ բիզնես դպրոցում, և անխուսափելի էր,
  • 3:35 - 3:39
    որ պիտի սկսեի հետաքրքվել իշխանության դինամիկայով:
  • 3:39 - 3:43
    Ինձ հատկապես գրավեցին ուժի և գերիշխանության
  • 3:43 - 3:45
    ոչ վերբալ դրսևորումները:
  • 3:45 - 3:48
    Ձեր կարծիքով` ինչպի՞սին են ուժի և գերիշխանության ոչ վերբալ դրսևորման միջոցները:
  • 3:48 - 3:50
    Եվ ահա, թե ինչ եզրակացության հանգեցի:
  • 3:50 - 3:53
    Կենդանական աշխարհում կենդանիները դիմում են ֆիզիկապես մեծ երևալու միջոցին:
  • 3:53 - 3:56
    Կենդանին դառնում է չափերով ավելի մեծ,
  • 3:56 - 3:59
    ծավալվում`
  • 3:59 - 4:02
    զբաղեցնելով ավելի մեծ տարածք: Դա վերաբերում է
  • 4:02 - 4:06
    բոլոր կենդանիներին, ոչ միայն պրիմատներին:
  • 4:06 - 4:09
    Մարդիկ նույն կերպ են վարվում: (Ծիծաղ)
  • 4:09 - 4:13
    Մարդիկ այդպես են վարվում, երբ մշտապես իրենց գերիշխող են զգում,
  • 4:13 - 4:16
    ինչպես նաև երբ զգում են իրենց սեփական գերազանցությունն ինչ-որ պահի:
  • 4:16 - 4:19
    Այս ժեստն առավել հետաքրքիր է, քանի որ այն ցույց է տալիս,
  • 4:19 - 4:23
    թե որքան հին և համընդհանուր է ինքնաարտահայտման այս տեսակը:
  • 4:23 - 4:25
    Ջեսիկա Թրեյսին ուսումանասիրել է այս դրսևորումը,
  • 4:25 - 4:28
    որը հայտնի է որպես հպարտություն, և պարզել,
  • 4:28 - 4:31
    որ թե´ տեսնող, և թե´ ի ծնե կույր մարդիկ
  • 4:31 - 4:33
    օգտագործում են այդ ժեստը`
  • 4:33 - 4:36
    ֆիզիկական մրցակցությունում հաղթելիս:
  • 4:36 - 4:38
    Երբ նրանք առաջինն են հատում վերջնագիծը և հաղթում են,
  • 4:38 - 4:40
    եթե անգամ մինչ այդ որևէ մեկին այդ ժեստն անելիս չեն տեսել:
  • 4:40 - 4:41
    Կատարում են հենց այս շարժումը:
  • 4:41 - 4:44
    Ձեռքերը` V-աձև վեր պարզած, ծնոտը` բարձր:
  • 4:44 - 4:47
    Իսկ ի՞նչ ենք անում, երբ անզոր ենք զգում մեզ:
  • 4:47 - 4:51
    Անում ենք ճիշտ հակառակը: Մենք կծկվում ենք,
  • 4:51 - 4:54
    ձեռքերով գրկում ինքներս մեզ, փոքրանում, չենք ուզում անգամ հպվել մեր կողքին գտնվող մարդուն:
  • 4:54 - 4:57
    Եվ կրկին, այս ժեստը հատուկ է ինչպես մեզ, այնպես էլ կենդանիներին:
  • 4:57 - 5:01
    Ահա, թե ինչ տեսք ունի ուժեղ և թույլ մարդկանց հանդիպումը:
  • 5:01 - 5:03
    Երբ խոսքը վերաբերում է ուժին,
  • 5:03 - 5:07
    մենք հակված ենք լրացնելու այլոց ոչ վերբալ ժեստերը:
  • 5:07 - 5:10
    Երբ մեր դիմաց կանգնած է ուժեղ և ինքնավստահ անձնավորություն,
  • 5:10 - 5:12
    մենք, մեր կամքից անկախ, կծկվում ենք:
  • 5:12 - 5:14
    Մենք չենք ընդօրինակում նրա ընդունած դիրքը, այլ պարզապես ենթարկվում ենք նրա ուժին:
  • 5:14 - 5:17
    Ես հետևում եմ լսարանում իմ ուսանողների շարժուձևին
  • 5:17 - 5:24
    և նկատել եմ , որ բիզնես կառավարման մագիստրոսներն իսկապես
  • 5:24 - 5:27
    դիմում են իշխանության դրսևորման բոլոր ոչ վերբալ ձևերին:
  • 5:27 - 5:29
    Կան այնպիսիք, որ իրենց պահում են իսկական գերիշխող արուների պես.
  • 5:29 - 5:32
    դասը դեռ չսկսած գնում են լսարանի կենտրոնը, ինչպես իրական հաղթողներ`
  • 5:32 - 5:36
    կարծես ուզում են գրավել իրենց շրջապատող տարածքը:
  • 5:36 - 5:38
    Նստելիս նրանք գրեթե երկու տեղ են զբաղեցնում:
  • 5:38 - 5:40
    Ձեռքը բարձրացնում են ա´յ այսպես:
  • 5:40 - 5:43
    Մինչդեռ մյուսները մարում են
  • 5:43 - 5:45
    ներս մտնելուն պես: Հենց, որ լսարան են մտնում, դուք տեսնում եք դա:
  • 5:45 - 5:48
    Դա երևում է թե´ նրանց մարմնի դիրքից և թե´ դեմքերից :
  • 5:48 - 5:50
    Նրանք նստում են աթոռի վրա և փոքրանում են,
  • 5:50 - 5:53
    իսկ ձեռքը բարձրացնում են այսպես:
  • 5:53 - 5:55
    Ես որոշ նկատառումներ ունեմ այդ առնչությամբ,
  • 5:55 - 5:56
    որոնցից առաջինը, իհարկե չեմ զարմացնի ձեզ,
  • 5:56 - 5:59
    կապված է սեռի հետ:
  • 5:59 - 6:04
    Կանայք այդպես վարվում են ավելի հաճախ, քան տղամարդիկ:
  • 6:04 - 6:07
    Նրանք մշտապես իրենց ավելի թույլ են համարում տղամարդկանցից,
  • 6:07 - 6:11
    և դա զարմանալի չէ: Բայց նկատել եմ նաև,
  • 6:11 - 6:14
    որ դա կապված է նաև նրանց
  • 6:14 - 6:17
    դասին մասնակցության աստիճանի հետ:
  • 6:17 - 6:20
    Դա հատկապես կարևոր է բիզնես կառավարման մագիստրոսի համար,
  • 6:20 - 6:23
    քանի որ գնահատականը կիսով չափ պայմանավորված է մասնակցությամբ։
  • 6:23 - 6:27
    Բիզնես-դպրոցները երկար ժամանակ է, որ պայքարում են գենդերային այս բացը լրացնելու համար:
  • 6:27 - 6:30
    Համալսարանն ընդունում է հավասար գիտելիքներ ունեցող կանանց ու տղամարդկանց,
  • 6:30 - 6:32
    ապա նրանք տարբեր գնահատականաններ են ստանում,
  • 6:32 - 6:36
    և դա, կարծես, մասամբ կախված է նրանց մասնակցությունից:
  • 6:36 - 6:39
    Ես սկսեցի խորհել,
  • 6:39 - 6:41
    այսպես, օրինակ, համալսարանն ընդունում է այս մարդկանց, ովքեր մասնակցում են դասերին:
  • 6:41 - 6:45
    Հնարավո՞ր է արդյոք, որ նրանք ձևացնեն, թե ավելի շատ բան գիտեն,
  • 6:45 - 6:47
    և, այդպիսով ավելացնեն դասերի ժամանակ իրենց ակտիվությունը:
  • 6:47 - 6:51
    Ես և Բերքլիի իմ գործընկեր Դանա Քարնին շատ էինք ուզում պարզել`
  • 6:51 - 6:55
    հնարավո՞ր է արդյոք ձևացնելով արդյունքի հասնել:
  • 6:55 - 6:58
    Օրինակ, հնարավո՞ր է որոշ ժամանակ ձևացնելով հասնել վարքագծի փոփոխության,
  • 6:58 - 7:02
    ինչն էլ ուժի զգացողություն կհաղորդի:
  • 7:02 - 7:05
    Այսպիսով, մենք գիտենք, որ մեր ոչ վերբալ խոսքի հիման վրա
  • 7:05 - 7:07
    մարդիկ կարծիք են կազմում մեր մասին: Կան բազում ապացույցներ, որ դա այդպես է:
  • 7:07 - 7:10
    Բայց մեր խնդիրն իրականում հետևյալն է`
  • 7:10 - 7:13
    արդյո՞ք մեր ժեստերն անդրադառնում են մեր մասին մեր իսկ կարծիքի և զգացողությունների վրա:
  • 7:13 - 7:16
    Հիմքեր կան ենթադրելու, որ` այո:
  • 7:16 - 7:21
    Օրինակ, մենք ժպտում ենք, երբ երջանիկ ենք,
  • 7:21 - 7:23
    բայց երբ ստիպված ենք լինում ժպտալ`
  • 7:23 - 7:27
    գրիչն այսպես ատամներով բռնած, մենք մի փոքր ավելի ուրախ ենք դառնում:
  • 7:27 - 7:30
    Դա երկկողմանի է աշխատում: Ուժի պարագայում էլ դա այդպես է:
  • 7:30 - 7:35
    Երբ դուք զգում եք ձեր ուժը,
  • 7:35 - 7:39
    դուք այսպես եք անում, բայց անգամ այն ժամանակ,
  • 7:39 - 7:44
    երբ դուք ձևացնում եք, թե ուժեղ եք, հավանականությունը մեծ է,
  • 7:44 - 7:47
    որ դուք ձեր մեջ կզգաք այդ ուժը:
  • 7:47 - 7:50
    Երկրորդ հարցը, որ հետաքրքրում է մեզ` հետևյալն է.
  • 7:50 - 7:53
    մենք գիտենք, որ մեր գիտակցությունը ստիպում է մեզ փոխել մարմնի դիրքը,
  • 7:53 - 7:57
    բայց արդյոք կարո՞ղ է մեր մարմնի դիրքը փոխել մեր գիտակցությունը:
  • 7:57 - 8:00
    Այս պարագայում ի՞նչ նկատի ունեմ
  • 8:00 - 8:01
    գիտակցություն ասելով:
  • 8:01 - 8:03
    Խոսքը գնում է մտքերի ու զգացումների մասին, ինչպես նաև ֆիզիոլոգիական այն երևույթների մասին,
  • 8:03 - 8:07
    որոնք ձևավորում են մեր մտքերն ու զգացումները:
  • 8:07 - 8:10
    Տվյալ դեպքում խոսքը հորմոննների մասին է: Ես ուսումնասիրում եմ դրանք:
  • 8:10 - 8:13
    Այսպիսով, միմյանցից ինչո՞վ են տարբերվում ուժեղների և թույլերի
  • 8:13 - 8:14
    գիտակցությունները:
  • 8:14 - 8:19
    Զարմանալի չէ, որ ազդեցիկ մարդիկ սովորաբար ավելի հաստատակամ են,
  • 8:19 - 8:23
    ավելի ինքնավստահ ու լավատես:
  • 8:23 - 8:26
    Նրանք իսկապես մտածում են, որ հաղթող դուրս կգան, անգամ երբ դա պատահականության հարց է:
  • 8:26 - 8:30
    Նրանք նաև հակված են ավելի վերացական մտածել:
  • 8:30 - 8:33
    Այսպիսով` տարբերությունները շատ են: Նրանք ավելի հաճախ են ռիսկի դիմում:
  • 8:33 - 8:35
    Բազմաթիվ տարբերություններ կան ոչ ինքնավստահ և ինքնավստահ մարդկանց միջև:
  • 8:35 - 8:39
    Ֆիզիոլոգիապես տարբերություններ կան նաև երկու հորմոնների`
  • 8:39 - 8:43
    տեստոստերոնի, որը գերիշխանության հորմոնն է,
  • 8:43 - 8:46
    և կորտիզոլի` սթրեսի հորմոնի միջև:
  • 8:46 - 8:50
    Պարզեցինք,
  • 8:50 - 8:54
    որ պրիմատների հիերարխիայում գերիշխող արուների մոտ տեստոստերոնի մակարդակը բարձր է,
  • 8:54 - 8:57
    իսկ կորտիզոլինը` ցածր:
  • 8:57 - 9:00
    Ուժեղ և ազդեցիկ լիդերների մոտ ևս
  • 9:00 - 9:03
    տեստոստերոնի մակարդակը բարձր է, կորտիզոլինը` ցածր:
  • 9:03 - 9:05
    Ինչի՞ մասին է դա խոսում: Երբ մարդիկ խոսում են ուժի մասին,
  • 9:05 - 9:07
    նրանք այն կապում են մարդու տեստոստերոնի մակարդակի հետ,
  • 9:07 - 9:09
    քանզի ուժը ենթադրում է գերիշխանություն:
  • 9:09 - 9:13
    Իրականում սակայն ուժից է կախված նաև թե ինչպես ենք մենք արձագանքում սթրեսին:
  • 9:13 - 9:16
    Կցանկանայի՞ք ունենալ ուժեղ ղեկավար, տեստոստերոնի բարձր մակարդակով,
  • 9:16 - 9:18
    բայց ով բուռն է արձագանքում սթրեսային իրավիճակներում:
  • 9:18 - 9:21
    Հավանաբար ոչ: Դուք կցանկանայիք ունենալ
  • 9:21 - 9:23
    հզոր, հաստատակամ և իշխող ղեկավար,
  • 9:23 - 9:27
    բայց ով հեշտությամբ չի կորցնում ինքնատիրապետումը:
  • 9:27 - 9:33
    Այսպիսով մենք գիտենք, որ պրիմատների մոտ, եթե ալֆան ցանկանում է
  • 9:33 - 9:37
    առաջնորդությունը վերցնել իր ձեռքը, եթե անհատը ցանկանում է
  • 9:37 - 9:39
    հանկարծ վերցնել իր վրա ալֆայի դերը,
  • 9:39 - 9:42
    մի քանի օրվա ընթացքում նրա տեստոստերոնի մակարդակը զգալիորեն բարձրանում է ,
  • 9:42 - 9:46
    իսկ կորտիզոլի մակարդակը՝ զգալիորեն պակասում:
  • 9:46 - 9:49
    Այսպիսով, մենք ունենք ապացույց, որ մարմինը կարող է ղեկավարել գիտակցությունը,
  • 9:49 - 9:51
    առնվազն` արտաքնապես,
  • 9:51 - 9:55
    ինչպես նաև, որ դերի փոփոխությունը նույնպես կարող է ձևավորել գիտակցությունը:
  • 9:55 - 9:58
    Այսպիսով, ինչ է կատարվում, դուք նոր դեր եք ստանձնում,
  • 9:58 - 10:01
    ինչ է կատարվում, եթե դուք դա անում եք մինիմալ չափով,
  • 10:01 - 10:03
    մի շատ փոքր, աննշան փոփոխություն:
  • 10:03 - 10:06
    Դուք ասում եք ձեզ. «Ես այս դիրքով կկանգնեմ երկու րոպե,
  • 10:06 - 10:09
    և դա ինձ ավելի շատ վստահություն կտա»:
  • 10:09 - 10:13
    Եվ ահա թե ինչ մենք արեցինք: Որոշեցինք մարդկանց
  • 10:13 - 10:17
    հրավիրել լաբորատորիա և փորձ անցկացնել: Եվ այս մարդիկ
  • 10:17 - 10:22
    երկու րոպե շարունակ պետք է ընդունեին կամ ուժեղ,
  • 10:22 - 10:24
    ինքնավստահ կամ թույլ և անվստահ մարդու կեցվածքը:
  • 10:24 - 10:27
    Ես ցույց կտամ հինգ կեցվածք, չնայած, որ նրանք միայն երկուսն ընդունեցին:
  • 10:27 - 10:29
    Ահա առաջինը:
  • 10:29 - 10:31
    Եվս մի քանիսը:
  • 10:31 - 10:34
    Այս կեցվածքը լրատվամիջոցներն անվանեցին
  • 10:34 - 10:37
    «Զարմանահրաշ կինը»:
  • 10:37 - 10:38
    Ահա ևս մի քանիսը:
  • 10:38 - 10:40
    Այսպիսով, կարող եք նստել կամ կանգնել:
  • 10:40 - 10:42
    Ահա թույլ մարդու կեցվածքները:
  • 10:42 - 10:46
    Դուք կծկվում եք, փոքրանում:
  • 10:46 - 10:48
    Սա թուլության նշան է.
  • 10:48 - 10:49
    պարանոցին դիպչելով
  • 10:49 - 10:52
    դուք փորձում եք պաշտպանվել:
  • 10:52 - 10:55
    Ահա թե ինչ էր կատարվում: Նրանք ներս են մտնում,
  • 10:55 - 10:56
    թքում փորձանոթի մեջ,
  • 10:56 - 11:00
    ապա նրանց խնդրում ենք երկու րոպեով ընդունել այս կամ այն կեցվածքը:
  • 11:00 - 11:01
    Նրանք չեն տեսնում կեցվածքները նկարով:
  • 11:01 - 11:05
    Մենք չենք ուզում, որ նրանք տեսնեն ուժը, այլ ուզում ենք, որ զգան այն:
  • 11:05 - 11:07
    Դա տևում է երկու րոպե:
  • 11:07 - 11:10
    Հետո նրանց մի քանի հարց ենք տալիս իրենց ինքնավստահության մասին:
  • 11:10 - 11:13
    Ապա նրանց հնարավորություն էինք տալիս մոլեխաղ խաղալ,
  • 11:13 - 11:16
    և հետո թքի ևս մի նմուշ ենք վերցնում:
  • 11:16 - 11:17
    Ահա և ամբողջ փորձը:
  • 11:17 - 11:21
    Ահա թե ինչ պարզեցինք:
  • 11:21 - 11:24
    Ինքնավստահ կեցվածք ընդունած մարդկանց 86%-ը ցանկացան ռիսկի դիմել,
  • 11:24 - 11:27
    այսինքն` խաղալ մոլեխաղեր:
  • 11:27 - 11:29
    Իսկ թույլի կեցվածք ընդունածների միայն 60%-ը ցանկացան անել դա:
  • 11:29 - 11:33
    Սա բավականին մեծ տարբերություն է:
  • 11:33 - 11:36
    Ահա և տեստոստերոնի անալիզի արդյունքները:
  • 11:36 - 11:39
    Հաշվարկը սկսում ենք սենյակ մտնելու պահին եղած բազային մակարդակից:
  • 11:39 - 11:42
    Վստահ կեցվածք ունեցող մարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը բարձրացավ 20%-ով,
  • 11:42 - 11:46
    իսկ թույլ կեցվածքով մարդկանցը նվազեց 10%-ով:
  • 11:46 - 11:49
    Ընդամենը երկու րոպե և արդեն այսպիսի արդյունքներ:
  • 11:49 - 11:52
    Իսկ ահա թե ինչ կատարվեց կորտիզոլի հետ:
  • 11:52 - 11:55
    Վստահ կեցվածք ընդունած մարդկանց մոտ այն նվազեց 25%-ով,
  • 11:55 - 11:59
    իսկ թույլ կեցվածք ընդունածների մոտ՝ 15%-ով աճեց:
  • 11:59 - 12:02
    Ընդամենը երկու րոպեն հանգեցում է հորմոնալ փոփոխությունների,
  • 12:02 - 12:05
    որոնք ձեր ուղեղը մղում են ինքնավստահության,
  • 12:05 - 12:08
    հաստատակամության կամ հարմարավետության կամ էլ
  • 12:08 - 12:12
    լարվածության և ինքնամփոփության զգացողություն են հաղորդում:
  • 12:12 - 12:16
    Բոլորիս էլ դա ծանոթ է, այնպես չէ՞:
  • 12:16 - 12:19
    Ստացվում է, որ մեր մարմնի լեզուն է որոշում,
  • 12:19 - 12:21
    թե ինչ ենք մտածում մեր մասին,
  • 12:21 - 12:23
    դա կախված է ոչ միայն շրջապատից, այլև ինքներս մեզանից:
  • 12:23 - 12:26
    Բացի այդ, մեր մարմինն ազդում է մեր գիտակցության վրա:
  • 12:26 - 12:28
    Հարց է ծագում,
  • 12:28 - 12:30
    կարող է արդյո՞ք ուժեղ կեցվածք ընդունելու մի քանի րոպեն
  • 12:30 - 12:32
    իրապես փոխել մեր կյանքը:
  • 12:32 - 12:35
    Չէ՞ որ փորձն արվել է լաբորատորիայում: Դա շատ փոքր առաջադրանք է,
  • 12:35 - 12:37
    մի քանի րոպե տևողությամբ: Իրական կյանքում
  • 12:37 - 12:40
    մեզ ծանոթ իրավիճակում ե՞րբ կարող ենք կիրառել դա:
  • 12:40 - 12:44
    Մեր կարծիքով, այդպիսի հնարք կարելի է օգտագործել
  • 12:44 - 12:47
    օրինակ, երբ, ձեզ գնահատում է ձեր ընկերը, էական սոցիալական սպառնալիքի իրավիճակներում:
  • 12:47 - 12:50
    Ե՞րբ եք ձեզ գնահատում ձեր ընկերները:
  • 12:50 - 12:54
    Օրինակ, դեռահասների հետ դա հաճախ պատահում է դպրոցի ճաշարանում:
  • 12:54 - 12:56
    Այս հնարքը կարող եք կիրառել դպրոցական ժողովի ժամանակ
  • 12:56 - 12:59
    կամ երբ ինչ-որ գաղափար եք ներկայացնում,
  • 12:59 - 13:02
    կամ այսպիսի զրույցի ընթացքում,
  • 13:02 - 13:05
    կամ աշխատանքի ընդունվելիս անցկացվող հարցազրույցի ժամանակ:
  • 13:05 - 13:07
    Մենք մտածեցինք, որ մարդկանց մեծամասնությունը
  • 13:07 - 13:08
    հետաքրքրված կլինի հարցազրույցներով,
  • 13:08 - 13:10
    որովհետև բոլորն են անցնում դրա միջով:
  • 13:10 - 13:14
    Այսպիսով մենք հրապարակեցինք այս նյութը,
  • 13:14 - 13:16
    և այն ակտիվորեն քննարկվեց ԶԼՄ-ներում. լրագրողներն ասում էին.
  • 13:16 - 13:20
    «Փաստորեն այսպես պետք է անել հարցազրույցի գնալիս, ճի՞շտ է»: (Ծիծաղ)
  • 13:20 - 13:22
    Մենք, իհարկե, սարսափեցինք և անմիջապես ասացինք`
  • 13:22 - 13:24
    «Աստված իմ, ոչ, մենք ամենևին էլ սա նկատի չունեինք:
  • 13:24 - 13:27
    Տարբեր նկատառումներից ելնելով` մի´ արեք այդպես»:
  • 13:27 - 13:30
    Խոսքն այն մասին չէ, թե ինչ եք խոսում մյուսների հետ:
  • 13:30 - 13:31
    Խոսքն այն մասին է, թե ինչ եք խոսում ինքներդ ձեզ հետ:
  • 13:31 - 13:34
    Ի՞նչ եք անում հարցազրույցից առաջ: Այսպես եք անում, չէ՞:
  • 13:34 - 13:36
    Դուք նստում և նայում եք ձեր iPhone-ին կամ անդրոիդին`
  • 13:36 - 13:39
    փորձելով որևէ մեկին աչքաթող չանել:
  • 13:39 - 13:41
    Դուք աչքի եք անցկացնում ձեր նշումները,
  • 13:41 - 13:43
    կծկվում եք, փորձում ավելի փոքր լինել,
  • 13:43 - 13:45
    մինչդեռ միգուցե այդպես պետք է վարվեիք լոգարանում:
  • 13:45 - 13:48
    Համամի՞տ եք: Արեք այդպես: Երկու րոպե տրամադրեք դրան:
  • 13:48 - 13:50
    Հենց սա ենք մենք ուզում փորձարկել:
  • 13:50 - 13:52
    Եվ մենք որոշ մարդկանց լաբորատորիա հրավիրեցինք
  • 13:52 - 13:55
    և խնդրեցինք նրանց կրկին վստահ կամ վեհերոտ դիրքեր ընդունել:
  • 13:55 - 13:58
    Այնուհետև նրանք շատ լարված հարցազրույց են անցնում:
  • 13:58 - 14:02
    Այն տեսագրվում է և տևում է հինգ րոպե:
  • 14:02 - 14:04
    Նրանց նաև գնահատում են,
  • 14:04 - 14:08
    ընդ որում դատավորներն ոչ վերբալ ակնարկներ չեն անում,
  • 14:08 - 14:10
    դա է պատճառը, որ նրանք այսպիսի տեսք ունեն:
  • 14:10 - 14:12
    Պատկերացրեք, որ հարցազրույցն անցկացնում է նման մի մարդ:
  • 14:12 - 14:17
    Ամբողջ հինգ րոպեների ընթացում դեմքի ոչ մի արտահայտություն, ինչն ավելի վատ է, քան երբ ձեզ հարցախեղդ են անում:
  • 14:17 - 14:20
    Մարդիկ դա տանել չեն կարողանում: Մարիա Լաֆրանսն այն
  • 14:20 - 14:22
    «սոցիալական շարժուն ավազի մեջ խրվել» է անվանում:
  • 14:22 - 14:24
    Սա արագորեն բարձրացնում է կորտիզոլի մակարդակը:
  • 14:24 - 14:26
    Ահա այսպիսի հարցազրույց ենք մենք անցկացնում,
  • 14:26 - 14:28
    քանի որ ցանկանում ենք տեսնել, թե ի վերջո ինչ կպատահի:
  • 14:28 - 14:32
    Այնուհետ մասնագետները դիտեցին չորս տեսագրությունները:
  • 14:32 - 14:35
    Նրանք հիպոթեզի կամ փորձարկման պայմանների մասին գաղափար չունեն:
  • 14:35 - 14:38
    Նրանք չգիտեն, թե ով ինչ դիրք է ընդունել,
  • 14:38 - 14:43
    և նրանք նայեցին այս ձայնագրություններին,
  • 14:43 - 14:45
    և ասացին. «Մենք կվարձեինք այս մարդկանց»,
  • 14:45 - 14:48
    բոլոր վստահ դիրք ընդունած մարդկանց մասին, - «մենք չենք ուզում աշխատանքի ընդունել այս մարդկանց:
  • 14:48 - 14:51
    Առաջիններն ավելի դրական տպավորություն են թողնում»:
  • 14:51 - 14:56
    Բայց ի՞նչն ազդեց այս ամենի վրա: Խոսակցության բովանդակությունը չէր պատճառը:
  • 14:56 - 14:59
    Թեկնածուների զգացմունքներն էին կարևոր այդ խոսակցության ընթացում:
  • 14:59 - 15:01
    Մենք գիտենք սա քանի որ մենք գնահատում էինք նրանց բոլոր այս փոփոխականների հիման վրա,
  • 15:01 - 15:04
    օրինակ` որքանով է ճիշտ կառուցված նրանց խոսքը,
  • 15:04 - 15:06
    նրանց ունեցած որակավորումները:
  • 15:06 - 15:09
    Դրանց վրա որևէ ազդեցություն չեղավ:
  • 15:09 - 15:13
    Կարևոր էր միայն այն, թե ինչպես են մարդիկ իրենց ներկայացնում:
  • 15:13 - 15:15
    Նրանք պետք է արտահայտվելու ունակություն ունենային:
  • 15:15 - 15:17
    Նրանց արտահայտած մտքերը չէին արտացոլում
  • 15:17 - 15:19
    նրանց անհատականությունը:
  • 15:19 - 15:24
    Հենց այս ամենն էլ ազդեց հարցազրույցը վարողների որոշման վրա:
  • 15:24 - 15:28
    Երբ մարդկանց ասում եմ սրա մասին,
  • 15:28 - 15:31
    որ մարմինը փոխում է գիտակցությունը, գիտակցությունն ազդում է վարքի վրա,
  • 15:31 - 15:34
    իսկ վերջինս կարող է փոխել վերջնական արդյունքը, մարդիկ պատասխանում են.
  • 15:34 - 15:35
    «Այդ ամենը կեղծ է թվում»:
  • 15:35 - 15:39
    Ես նրանց խորհուրդ եմ տալիս ձևացնել այնքան, մինչև ամեն ինչ ստացվի:
  • 15:39 - 15:42
    Ի պատասխան նրանք ասացին,
  • 15:42 - 15:44
    որ չեն ցանկանում խաբեբա, ինքնակոչ դառնալ
  • 15:44 - 15:48
    և գնալ այնտեղ, ուր իրենց չեն սպասում:
  • 15:48 - 15:50
    Այս ամենն արձագանք գտավ ինձ մեջ,
  • 15:50 - 15:53
    ես կուզեի մի պատմություն պատմել այն մասին,
  • 15:53 - 15:56
    թե ինչպես է, երբ քեզ խաբեբա, ինքնակոչ ես զգում:
  • 15:56 - 15:59
    Երբ ես 19 տարեկան էի, ավտովթարի ենթարկվեցի:
  • 15:59 - 16:02
    Ես դուրս էի ընկել մեքենայից, մի քանի անգամ պտտվել:
  • 16:02 - 16:06
    Ուշքի եկա գլխուղեղի վնասվածքով` վերակենդանացման բաժանմունքում:
  • 16:06 - 16:09
    Ինձ հեռացրել էին քոլեջից:
  • 16:09 - 16:15
    Տեղեկացա, որ իմ IQ-ն նվազել է երկու ստանդարտ շեղումով,
  • 16:15 - 16:18
    ինչը շատ ցավալի էր:
  • 16:18 - 16:21
    Ես գիտեի իմ IQ-ն,
  • 16:21 - 16:23
    քանի որ միշտ խելացի ու տաղանդավոր եմ համարվել:
  • 16:23 - 16:26
    Ինձ հեռացրել էին քոլեջից, ես փորձում էի վերադառնալ:
  • 16:26 - 16:28
    Նրանք ասում էին. «Դու չես ավարտի քոլեջը,
  • 16:28 - 16:30
    գուցե մեկ այլ զբաղմունք գտնես,
  • 16:30 - 16:32
    բայց դա քեզ համար չէ»:
  • 16:32 - 16:36
    Ինձ իսկապես շատ դժվար էր, պիտի ասեմ,
  • 16:36 - 16:39
    որ ոչինչ չի կարող ստիպել քեզ ավելի անզոր զգալ,
  • 16:39 - 16:41
    քան երբ զրկվում ես քո ինքնությունից,
  • 16:41 - 16:45
    որն իմ պարագայում խելացիությունն էր:
  • 16:45 - 16:48
    Ես ինձ բացարձակապես անզոր էի զգում, սակայն առանց թևաթափ լինելու աշխատում էի օրուգիշեր:
  • 16:48 - 16:51
    Ի վերջո հաջողությունը ժպտաց ինձ և ամեն ինչ ստացվեց:
  • 16:51 - 16:53
    Վերջիվերջո ավարտեցի քոլեջը:
  • 16:53 - 16:55
    Ուսումս հասակակիցներիցս չորս տարի ավելի տևեց,
  • 16:55 - 17:00
    ես համոզեցի իմ պահապան հրեշտակին`
  • 17:00 - 17:03
    Սյուզան Ֆիսկեին օգնել ինձ, և կարողացա ընդունվել Փրինսթոնի համալսարան:
  • 17:03 - 17:06
    Այնուամենայնիվ, ես չէի դադարում մտածել, որ դա իմ տեղը չէ,
  • 17:06 - 17:07
    որ ես ինքնակոչ եմ:
  • 17:07 - 17:08
    Եվ իմ առաջին տարեվերջյան ելույթից մեկ գիշեր առաջ
  • 17:08 - 17:11
    (դա 20-րոպե տևողությամբ ելույթ էր
  • 17:11 - 17:13
    Փրինսթոնում` 20 մարդկանց առջև),
  • 17:13 - 17:16
    ես այնքան էի վախենում, որ բոլորը կիմանան դրա մասին, որ զանգահարեցի նրան և ասացի.
  • 17:16 - 17:19
    «Ամեն ինչ վերջացած է»:
  • 17:19 - 17:21
    Ի պատասխան նա ասաց. «Դու չես կարող թողնել ուսումը,
  • 17:21 - 17:23
    քանի որ ես գրազ եմ եկել, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի:
  • 17:23 - 17:25
    Դու պետք է մնաս և ձևացնես այնքան,
  • 17:25 - 17:27
    մինչև որ ստացվի:
  • 17:27 - 17:31
    Դու կունենաս այնքան ելույթ, որքան կհանձնարարվի:
  • 17:31 - 17:32
    Նորից ու նորից,
  • 17:32 - 17:35
    նույնիսկ եթե դու վախենում կամ սարսափում ես
  • 17:35 - 17:38
    կամ մարմինդ այլևս քեզ չի ենթարկվում,
  • 17:38 - 17:41
    մինչև որ ինքդ քեզ չասես «Աստված իմ, ես անում եմ դա:
  • 17:41 - 17:44
    Ես դարձա` ինչ ուզում էի: Ես իսկապես անում եմ դա»:
  • 17:44 - 17:46
    Եվ այդպես էլ արեցի: Հինգ տարի քոլեջում
  • 17:46 - 17:48
    մի քանի տարի էլ Նորթվեստերն համալսարանում:
  • 17:48 - 17:51
    Այնուհետ` Հարվարդ: Ես այլևս այդ մասին չեմ մտածում,
  • 17:51 - 17:54
    բայց շատ երկար ժամանակ մտածում էի,
  • 17:54 - 17:56
    որ Հարվարդն իմ տեղը չէ, սա իմ տեղը չէ:
  • 17:56 - 17:59
    Այսպիսով, Հարվարդում իմ առաջին ուսումնական տարվա վերջում մի ուսանողուհի,
  • 17:59 - 18:04
    ով ամբողջ կիսամյակի ընթացքում ոչինչ չէր պատասխանել և
  • 18:04 - 18:07
    ում ես խորհուրդ էի տվել դասերին մասնակցել` չձախողվելու համար,
  • 18:07 - 18:09
    եկավ ինձ մոտ: Ես նրան իրականում ընդհանրապես չէի ճանաչում:
  • 18:09 - 18:13
    Նա լրիվ թևաթափ եղած եկավ ու ասաց.
  • 18:13 - 18:19
    «Սա իմ տեղը չէ»:
  • 18:19 - 18:23
    Եկել էր իսկության պահը, որին երկու բան նպաստեց:
  • 18:23 - 18:25
    Նախ, ես հասկացա, որ այլևս չունեմ այդ զգացողությունը:
  • 18:25 - 18:28
    Հասկանո՞ւմ եք:
  • 18:28 - 18:31
    Ես այդ զգացողությունը չունեի, իսկ նա ուներ, և ես հասկանում էի նրա ապրումները:
  • 18:31 - 18:33
    Եվ երկրորդ` սա իր տեղն էր:
  • 18:33 - 18:35
    Նա կարող է ձևացնել` մինչև որ ամեն ինչ ստացվի:
  • 18:35 - 18:39
    Եվ ես ասացի նրան. «Ո´չ, սա քո տեղն է: Դու պե´տք է մնաս այստեղ:
  • 18:39 - 18:40
    Եվ վաղը դու կձեւացնես
  • 18:40 - 18:43
    ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ կդառձնես քեզ
  • 18:43 - 18:47
    և դու…(Ծափահարություններ)
  • 18:47 - 18:49
    (Ծափահարություններ)
  • 18:49 - 18:53
    Եվ դու մտնես լսարան և
  • 18:53 - 18:55
    հանդես կգաս լավագույն ձևով»:
  • 18:55 - 18:58
    Իսկ գիտե՞ք, թե ինչ եղավ: Նա հենց այդպես էլ արեց:
  • 18:58 - 18:59
    Ուսանողները շրջվում և միմյանց շշնջում էին.
  • 18:59 - 19:03
    «Տեր Աստված, մենք նույնիսկ չենք էլ նկատել, որ նա նստած է եղել այնտեղ»: (Ծիծաղ):
  • 19:03 - 19:06
    Մի քանի ամիս անց այդ աղջիկը եկավ ինձ մոտ, և ես հասկացա,
  • 19:06 - 19:08
    որ նա ոչ թե պարզապես ձևացնում էր` մինչև որ ամեն ինչ ստացվի,
  • 19:08 - 19:11
    այլև իսկապես ձևացրել էր և դարձել այն, ինչ ուզում էր:
  • 19:11 - 19:12
    Նա փոխվել էր:
  • 19:12 - 19:17
    Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ասել ձեզ` մի ձևացրեք` մինչև որ ձեզ մոտ ստացվի,
  • 19:17 - 19:19
    ձևացրեք այնքան ժամանակ, մինչ կդառնաք այն, ինձ ուզում եք:
  • 19:19 - 19:23
    Արեք դա այնքան ժամանակ քանի դեռ այն չի դարձել ձեր մի մասնիկը:
  • 19:23 - 19:26
    Վերջում ցանկանում եմ ավելացնել`
  • 19:26 - 19:30
    փոքրիկ խորամանկությունները կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների:
  • 19:30 - 19:33
    Այն երկու րոպեները:
  • 19:33 - 19:34
    Երկու րոպեները, երկու րոպեները, երկու րոպեները:
  • 19:34 - 19:38
    Մինչ հաջորդ լարված իրավիճակին անցնելը,
  • 19:38 - 19:40
    վերելակում, լոգարանում, փակ դռների ետևում`
  • 19:40 - 19:44
    ձեր սեղանի մոտ երկու րոպեով վստահ դիրք ընդունեք:
  • 19:44 - 19:46
    Ահա´ թե ինչպես պետք է անեք: Ձեր միտքը կենտրոնացրեք
  • 19:46 - 19:48
    տվյալ իրադրությունից լավագույն օգուտ քաղելու վրա:
  • 19:48 - 19:51
    Բարձրացրեք ձեր տեստոստերոնի մակարդակը, իջեցրեք կորտիզոլի մակարդակը:
  • 19:51 - 19:55
    Թույլ մի´ տվեք այնպիսի իրադրություն, որ մտածեք, թե ձեր կարողությունները ցույց չեք տվել:
  • 19:55 - 19:57
    Պետք է միշտ մտածել.
  • 19:57 - 19:59
    «Հիմա ես ներս կմտնեմ ու կասեմ ու ցույց կտամ, թե ով եմ ես»:
  • 19:59 - 20:01
    Կխնդրեի ձեզ առաջին հերթին,
  • 20:01 - 20:05
    ոչ միայն վստահ դիրք ընդունել,
  • 20:05 - 20:07
    այլև կիսվել այս ամենով,
  • 20:07 - 20:10
    քանի որ դա այնքան հեշտ է:
  • 20:10 - 20:12
    Ես եսամոլության խնդիր չունեմ: (Ծիծաղ):
  • 20:12 - 20:14
    Կիսվեք մարդկանց հետ այդ մասին,
  • 20:14 - 20:16
    չէ՞ որ շատ մարդիկ, ում դա ամենաշատն է անհրաժեշտ,
  • 20:16 - 20:20
    չունեն համապատասխան միջոցներ ու հնարավորություններ,
  • 20:20 - 20:23
    հասարակական դիրք կամ ուժ:
  • 20:23 - 20:25
    Տվե´ք նրանց այդ հնարավորությունը, քանի որ նրանք կարող են դա անել:
  • 20:25 - 20:27
    Նրանց հարկավոր է իրենց մարմինը, առանձնանալու հնարավորություն և երկու րոպե,
  • 20:27 - 20:30
    և դա հիմնովին կարող է փոխել նրանց կյանքը:
  • 20:30 - 20:35
    Շնորհակալություն: (Ծափահարություններ)
  • 20:35 - 20:42
    (Ծափահարություններ)
Title:
Էմի Քադդի՝ Ձեր մարմինն է ձևավորում Ձեզ
Speaker:
Amy Cuddy
Description:

Մարմնի լեզուն ազդում է մեր մասին մարդիկ կարծիքի վրա, բայց այն նաև կարող է փոխել, թե ինչպես ենք տեսնում մենք ինքներս մեզ: Սոցիալական հոգեբան Էմի Քադդին ցույց է տալիս, թե ինչպես վստահության կեցվածք ընդունելը, նույնիսկ երբ մենք մեզ վստահ չենք զգում կարող է ազդեցություն ունենալ ուղեղում տեստոստերոնի և կորտիզոլի մակարդակների վրա, և նույնիսկ մեր հաջողության հավանականության վրա:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
21:02

Armenian subtitles

Revisions